ԿարևորՀասարակություն

Վարդաշենի բուժամբուլատորիան ծառայելու է նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին

Վարդաշեն համայնքում կառուցվել և այսօրվանից շահագործման է հանձնվել բուժամբուլատորիա, որը ծառայելու է նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին:

Բնակիչների համար երկար տարիներ բարեկարգ բուժհիմնարկ ունենալու երազանքն իրականացվել է կառավարություն-մարզպետարան համագործակցության արդյունքում:

Բժշկական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը։

Նախկինում բուժամբուլատորիան գործում էր Գետազատ համայնքում, այն գտնվում էր անմխիթար վիճակում:

Back to top button