ԿարևորՀասարակություն

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում` անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Back to top button