ԿարևորՀասարակություն

Մենք էլ կարող ենք քարտեզը տարբեր գույներով ներկել․ Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին

Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզի վրա տարբեր գույներով նշել «ցեղակիցների» բնակավայրերը, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ասյպես կոչված «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը նվեր էր ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախարարը նշել է, որ հայրենակիցների հետ կապեր պահպանելու մեջ «ոչ մի վատ բան չկա»։ «Մենք էլ ունենք ցեղակիցներ և հայրենակիցներ, նույնպես կարող ենք որոշակի գույներով ներկել աշխարհի քարտեզը՝ տարբեր երանգներ տալով», — ասել է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։ Նաև հավելել է՝ դրանք կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները՝ հետխորհրդային տարածքը, եվրոպական երկրները, Իսրայելը, ԱՄՆ-ը, Լատինական Ամերիկան։

Քարտեզը Էրդողանին նվիրել էր Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցություն ղեկավար Դևլեթ Բահչելին։ «Թյուրքական աշխարհում» նա ներառել է Ռուսաստանի հարավային շրջանները, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանների մի մասը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի որոշ տարածքներ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որպես թուրքագետ, ափսոսանք էր հայտնել, որ դրա վրա կարմիր աստղով նշված չի, որ «թյուրքական աշխարհի» կենտրոնը Ռուսաստանում է՝ Ալթայում։

Back to top button