ԿարևորՀասարակություն

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի թիմը «Ալ Ֆերգանի» միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե:

15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան նոյեմբերի 8-13-ն առցանց ձևաչափով անցկացրել է Ուզբեկստանի Հանրապետությունը, որին մասնակցել են նաև ՀՀ տարբեր դպրոցների աշակերտներ:

Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել է արծաթե, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը և 11-րդ դասարանի աշակերտներ Հովսեփ Կարապետյանը, Գևորգ Զադոյանը և Գրիգոր Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալների:

Թիմը ղեկավարել է Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրեն և ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանը:

Back to top button