Սփյուռքի ձայնը

Սփյուռքի կազմակերպությունները սպասում են Հայաստանի կառավարության հրահանգներին․ «Սփյուռքի ձայնը»

Ինչպե՞ս պետք է կարգավորել օտար երկրներում Սփյուռքի գործունեությունը։ Ի՞նչ կարող են ձեռնարկել հայերը իրենց երկրների պետական ոլորտներում։

Հայկական ներուժի օգտագործման նախապայմաններին է անդրադառնում Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը, որն արդեն երկրորդ անգամ ղեկավարում է միությունը։ «Միության անդամները և համայնքի ներկայացուցիչները երեք տարին մեկ անցկացվող նախագահի ընտրություններից առաջ հետևում են իրենց շահերն ու խնդիրները ներկայացնող նախագահի գործունեությանն, որից հետո կատարում իրենց ընտրությունը։ Մենք նախընտրում ենք տեղ տալ՝ հատկապես երիտասարդներին, եթե նրանք ցանկություն ունեն աշխատել համայնքի համար»։

Անդրադառնալով ազգային կազմակերպությունների և անհատների գործունեությանը` Պայքար Սվազլյանը կարևորում է հատկապես համակարգված աշխատանքը։ Ո՞վ և ինչպե՞ս պետք է համակարգի Սփյուռքի գործունեությունը, զրուցակիցս համար հարցի պատասխանը մեկն է` իհարկե ՀՀ-ը։ «Անցել են այն ժամանակները, երբ սփյուռքահայը նստած իր տանը պետք է որոշի օգնել համայնքին կամ Հայաստանին։ Անհրաժեշտ է համակարգված աշխատանք, որը պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը»,- ասում է նա։

Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել այն կարևոր պարտականությունը, որն է՝ իրազեկված և համակարգված օգտագործել սփյուռքի ներուժը, օտար երկրներում մեր ունեցած աշխատանքները թերի են լինելու, -ասում է Իտալիայի հայերի միության նախագահը։ «Հայաստանի հանրապետությունը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի գործողությունների «ռեժսորը»։ Տեղեկացված լինի բոլորից և ինքը որոշի յուրաքաչյուրի պարտականությունները»,- նշում է։

Պայքար Սվազլյանը նկատում է, որ նման տեսակետների է հանգել տարիների աշխատանքի և փորձառության շնորհիվ։ Պնդում է` իր առաջարկները ոչ թե խրատներ են, այլ լավ արդյունքի հասնելու ցանկություն և հայրենիքի ապագայի հանդեպ սրտացավության արտահայտություն։

Իտալիայի հայերի միության գաղութի միջոցով հայոց եկեղեցուն կից գործող կառույցներին ֆինանսական աջակցություն ապահովելն է, -ասում է Իտալիայի հայերի միության նախագահը։ Եվ քանի որ մեր եկեղեցին, ի տարբերություն Իտալիայում կաթոլիկ եկեղեցու, չի ֆինանսավորվում պետության կողմից, ապա նրան աջակցելը ևս համայնքի գլխավոր առաքելություններից մեկն է։

Պայքար Սվազլյանը միության կարևոր աշխատանքներից է համարում նաև Իտալիայում վերջին շրջանում հաստատված հայերին օգնելը՝ հատկապես նրանց, որոնք կազմակերպական ջիղ ու համայնքային կյանքին մասնակցելու ցանկություն ունեն։ Հին ու նոր գաղութի գործնական հարաբերությունների հաստատումը ևս մեր ուշադրության կենտրոնում է` ավելացնում է։

Միլանում, որտեղ բնակվում են 1000 -ից ավելի հայեր, գտնվում է նաև Իտալիայի հայերի միությունը, այստեղ է իտալահայության հոգևոր կենտրոնը` Ս. Քառասուն մանկանց եկեղեցին ու Հայ տունը։ Դրանց դերը եվրոպահայերի` մասնավորապես Իտալիայի հայերի վրա մեծ է։

Ցուցադրել ավելի
Back to top button