ԿարևորՀասարակություն

Սպասվում են տեղումներ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, դեկտեմբերի 2-6-ը՝ առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ: Մարզերի զգալի մասում այսօր ցերեկը, դեկտեմբերի 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:  

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-ին և 3-ին, հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը` ձնախառն անձրև:

Ցուցադրել ավելի
Back to top button