ԿարևորՔաղաքական

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեկտեմբերի 10-ին կքննարկի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեկտեմբերի 10-ին երկրորդ ընթերցմամբ կքննարկի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, հայտնում են Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբից։

«Սա այն փուլն է, երբ պատգամավորները կարող են քննարկել օրինագծի սկզբունքները: Բանավեճը տեղի կունենա, թե ոչ, կախված է այս օրվա խորհրդարանական օրակարգից»,-հայտնում են հանձնախմբից:

Օրինագիծը ներկայացրել է պատգամավոր Ջոն Սփելարը (Լեյբորիստ – Ուորլի) 2021 թվականի հուլիսին:

Բրիտանացի 26 պատգամավոր ստորագրել է օրինագիծը, որը կոչ է անում Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՄԹ Հայ դատի հանձնախումբը։

Ցուցադրել ավելի
Back to top button