Վերնատուն

Իրերի մեջ տողատակեր եմ փնտրում․ «Վերնատուն»

Գեղանկարիչ Արարատ Մինասյանն իրերի մեջ՝ տողատակեր, կենցաղի մեջ այլ երևույթներ է փնտրում։ «Կենցաղի հետ պետք է կարողանալ ապրել։ Ես գիտակցաբար եմ մտնում կենցաղի մեջ»,– ասում է Մինասյանը՝ խոսելով իր «Կենցաղի փիլիսոփայություն» շարքի մասին։

Արվեստագետը մեկնաբանում է արվեստի զարգացման մերօրյա տենդենցները։ Արվեստն արդյո՞ք զարգանում է հին ավանդույթներից ելնելով, թե՞ նախընտրում է իր համար նոր ուղիներ հարթել։ Հե՞շտ է հրաժարվել թղթից ու մատիտից և տրվել վիրտուալ և թվային աշխարհի գայթակղությանը։ «Նյութի հետ առընչվելը, նյութը զգալը ինձ համար շատ կարևոր է։ Հետևելով, թե ինչպես է մատիտը հպվում թղթին, կարող ես զգալ նկարչի ձեռքի վարպետությունը»,– մեկնաբանում է գեղանկարիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button