ԿարևորՔաղաքական

Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովի նիստը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու այսօր Մոսկվայում, «Ռադիոլուր»-ին հաստատել են փոխվարչապետ Գրիգորյանի աշխատակազմից։ Փոխվարչապետն արդեն մեկնել է Մոսկվա։  

Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 26–ին Սոչիում կայացած՝ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման մեխանիզմների ստեղծումն ակնկալվում է մինչև տարվա վերջ։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին կրկին հայտարարել էր, որ տարածաշրջանում որևէ ապաշրջափակման դեպքում երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո։

Հայաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում է գտնվելու դեկտեմբերի 1-3։ Այդ ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցելու է նաև  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին և Երկրորդ Եվրասիական համագումարին, «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են փոխվարչապետի աշխատակազմից։

Ցուցադրել ավելի
Back to top button