Արմատներ

Ախ, սարերը, սարերը, ձուն են հագել սարերը․ «Արմատներ»

Ձյունը գալիս, դիզվում է բարձր լեռնագագաթներին ու ցածրիկ բլուրներին, հետո արևից հալվում, կաթում քարերին ու առու դառած գնում աստված գիտ ուր։

Մշեցի ռանչպարը տեսել է բնության տարերքն ու հրաշքը, գնահատել դրա հմայքն ու գեղեցկությունն ու երգ հյուսել: Մի ուրիշ երգ ասող մի ուրիշ տեղ էլի տեսել է քարափներից կաթող ու աբյուրի պես վազող ջուրն ու իր ձևով է երգել։

Սարից ջուրը պոկվել թափվել էր մարմար քարի վրա, որովհետև փետրվարին գարունը շտապել է, ու սարի ձյունը արևին խաբվել հալվել է․ տեսնես էն ո՞ւմ դեռատի սրտիկն է վռազած սիրուց էդպես հալվել ու հոսել երգի նման։

Սարերի ձյուն հագնելը, ձյան գալը ավանդական, ժողովրդական, աշուղական երգերում երբեք ուրախ բանի մասին չէ, ձյունը, բուքը միշտ դժբախտության մասին են, և հակառակը, եթե ձմեռն անցել է, արդեն գարուն է, ուրեմն դժբախտությունն անցել է, եկել է լավ ժամանակ:

Back to top button