Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացրել
Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները, հայտնում է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը։
Զորավարճությունները տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 22-ից 26-ը Հունաստան-Կիպրոս-Հայաստան Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում:
Համատեղ զորավարժությունների նպատակը մարտական պայմաններում միավորված հատուկ նշանակության ուժերի մարտունակության և փոխգործունակության բարձրացումն էր։
Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և վիրավորների հետ աշխատանք:
Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «նման զորավարժությունները Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի հետ մեկտեղ արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը»: