ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Այսօր, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նոյեմբերի 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ը կնվազի 10-12 աստիճանով։

Այսօր Երևանում տեղումներ չեն գրանցվի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +7-ից +9-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +5-ից +7։

Ցուցադրել ավելի
Back to top button