ԿարևորՀասարակություն

Քննարկվել են հայ-իտալական գիտական համագործակցության ծրագրեր

Նոյեմբերի 30-ին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն և հյուպատոսական ու վարչական բաժնի ղեկավար Աննառոզա Կոլանջելոն այցելել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն:

ԻԿՐԱՆԵՏ Հայաստան կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը,  հիմնական գիտական հետազոտություններն ու արդյունքները, իտալական գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ համատեղ ծրագրերը։ Ներկայացվել են  բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և արբանյակային կայանների տվյալների մշակման  բնագավառներում ԻԿԱՐՆԵՏ-ի տարբեր կենտրոնների և Իտալիայի Տիեզերական գործակալության հետ համատեղ իրականացվող ծրագրերը և ապագա նախագծերը:

Կողմերը նշել են աստղաֆիզիկայի բնագավառում հայ-իտալական գիտական համագործակցության կարևորությունը և քննարկել համագործակցության  զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button