Սփյուռքի ձայնը

Հայրենիքում և հայրենիքի համար․ սփյուռքի մասնագետները՝ Հայաստանի պետական գերատեսչություններում․ «Սփյուռքի ձայնը»

«Ի գործ» ծրագիրը սփյուռքահայ մասնագետների շրջանում մեծացնում է հետաքրքրությունը՝ հայաստանյան պետական կառույցներում աշխատելու համար։ Ո՞րն է փոխգործակցության կարևոր նախապայմանը, սփյուռքահայեր «Ի գործ» ծրագրի մասնակիցներ, սիրիահայ Հակոբ Մակդիս Մուսոն, որն աշխատում է կրթության և գիտության նախարարության ոչ ֆորմալ կրթության վարչությունում, նշում է, որ սփյուռքահայերը պետք է մասնակցեն ՀՀ պետական գերատեսչություններում, եթե ունեն համապատասխան գիտելիքներ։

«2018 թ․-ից Հայաստանում եմ։ Առաջին անգամ, երբ ոտք դրեցի իմ հայրենիք, առաջին արձագանքը եղավ այսպիսին․ «Ինչո՞ւ ես եկել, ի՞նչ պետք է տա քեզ Հայաստանը»։ Ես նման մարդկանց որևէ պատասխան չեմ տալիս, և առհասարակ, նման մարդկանցով ինձ չեմ շրջապատում։ Նման մտածողության մարդկանց համար երկրի դռները բաց են, կարող են գնալ։ Միայն մեզանից յուրաքանչյուրը պետք է տարիներ հետո հաշիվ տա իր խղճի առաջ, թե ի՞նչ է ինքն արել իր հայրենիքի համար»,- ասում է Հակոբ Մակդիսը։

Վահան Մկրտչյանը, որը ՌԴ-ից է, աշխատում է ՀՀ քաղաքապետարանի կրթության վարչությունում։ Նրա գործառույթներից է ՝ աշակերտական խորհուրդների հետ աշխատանքն ու նրանց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելը։ «ՀՀ-ում այս խորհուրդներն այնքան էլ լավ չեն գործում, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի։ Սակայն ես վստահ եմ, որ նման խորհուրդների միջոցով կարելի է ձևավորել ակտիվ աշակերտություն, բանիմաց երիտասարդություն և, ի վերջո, կարծիք ունեցող քաղաքացի»,- ասում է Վահանը։

Հայաստանի օրենսդրության մեջ բացակայում է համապատասխան դրույթը՝ ոչ ֆորմալ կրթության մասին,-ասում է Հակոբը։ «Ես ներկայացրել եմ իմ ծրագիրը և մեր գերատեսչության հետ համատեղ աշխատել օրենսդրական նախագծի վրա, որը շուտով կներկայացվի ազգային ժողովում։ Ոչ ֆորմալ կրթությունը մասնագետներին մրցունակ լինելու մեծ հնարավորություններ կտա։ Ինչի արդյունքները կտեսնենք տարիներ հետո»,-ավելացնում է սիրիահայ զրուցակիցս, որը ծանոթ է ոլորտի՝ եվրոպական, ամերիկյան և այլ մոտեցումներին։

«Ես այստեղ եմ, որովհետև ուզում եմ աշխատանքի շնորհիվ արդյունավետ և ազդեցիկ կրթությունը տեսնել Հայաստանում, նաև այն պատճառով, որ որոշել եմ հաստատվել այստեղ։ Ինչո՞ւ պետք է հայը ապրի օտար երկրում՝ ունենալով սեփականը։ Իսկ եթե ոլորտներում դրսի ներուժի կարիք կա, ինչո՞ւ պետք է դա չլինի սփյուռքահայը, որը գալիս է Հայաստան, վայելում Արարատը, խմում հայկական գինին ու կոնյակը։ Ժամանակն է, որ նրանք նաև աշխատեն հայրենիքում և հայրենիքի համար»,- ավելացնում է Վահան Մկրտչյանը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ ունեցած հետաքրքիր զրույցի մասնրամասները լսեք հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button