Հայագիտակ

Մաքսանենգ թանկարժեք իրերի ցուցադրություն՝ Սարդարապատում․ «Հայագիտակ»

Սարդարապատում հինգ տարի կցուցադրվեն արծաթե և ոսկյա իրեր։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են լինում այն իրերը, որոնք չեն անցնում մաքսային կետով և չեն հայտնվում արտասահմանում։ Դրանք պետականացվում են և դառնում ՀՀ սեփականությունը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը այդպիսի մաքսանենգ իրերի ցուցահանդես է բացել Սարդարապատում` Հայոց ազգագրության թանգարանի հետ համատեղ։

Հետաքրքիր են հնադարյան ոսկյա և արծաթե դրամները։ Այստեղ է նաև հայտնի Վեսպասիանոս կայսեր դրամը, այն կայսեր, որը հասարակական զուգարանից օգտվելը վճարովի դարձրեց։ Նրա արտասանած «Փողը հոտ չունի» խոսքերն այսօր էլ կիրառելի են։ Շատ հետաքրքիր են նաև արծաթե օրացույցը, գոտիները, ծխախոտատուփերը։

Ցուցադրել ավելի
Back to top button