Բիզնես բանաձև

Հրթիռ ստեղծող 3D տպիչից մինչև մանրէազերծվող սեղան. Time-ի տարվա լավագույն գյուտերը․ «Բիզնես բանաձև»

Time ամսագիրը կազմել է տարվա 100 լավագույն գյուտերի ցանկը: Դրանցից մեկը Relativity ընկերության հսկայական 3D-տպիչն է, որով կարելի է ստեղծել բազմակի օգտագործման տիեզերական հրթիռներ:

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը և կանադական WSP բնապահպանական հետազոտությունների կազմակերպությունը պնդում են, որ ատոմակայանները ածխածնային հետքի առումով կարելի է նույնքան «կանաչ» համարել, որքան հողմային և արևային կայանները:

Մեծ զեղչերի «սև ուրբաթը» տարվա վատագույն օրն է դարձել մոլորակի 10 մեծահարուստների համար: Նոյեմբերի 26-ին նրանք ընդհանուր հաշվով կորցրել են 37 միլիարդ դոլար: Խելահեղ զեղչերն այս հանգամանքի հետ կապ չունեն: Անկման պատճառը է դարձել ամերիկյան ֆոնդային շուկայում ի հայտ եկած խուճապային տրամադրությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button