Մասնագիտություն

Խաղատախտակի ճակատամարտի գերագույն գլխավոր հրամանատարը․ «Մասնագիտություն»

Այստեղ դուք կարող եք ոչնչացնել թագավորին` առանց սպանելու նրան, այստեղ դուք կարող եք զոհել զինվորին` առանց նրանց կյանքը վտանգելու, այստեղ թագուհին կարող է շարժվել ամեն տեղ, այստեղ ռազմական գործողությունները ծավալվում են 64 սև և սպիտակ քառակուսիներով խաղատախտակի վրա։ Կարծում եմ՝ հասկացաք, որ խոսքը շախմատի, կամ ինչպես արևմտահայերենում է` ճատրակի մասին է։

Մեծ ճանաչում վայելող արքայական խաղի հայրենիքը Հնդկաստանն է, իսկ խաղի նախատիպը կոչվել է չատուրանգա: Հետաքրքիր, անչափ օգտակար և իմաստուն խաղը կարելի է սովորել ցանկացած տարիքում: Շախմատում հաղթում է մտածված գործողություններով, ժամանակը կառավարող, վառ երևակայություն ու ստեղծագործ միտք ունեցող, ճիշտ լուծումներ գտնելու, վերլուծելու, հաշվարկներ կատարելու և մրցակցի քայլերը կանխատեսելու ունակություն ունեցող մարզիկը:

Շախմատ խաղում են ամենուր` տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ, մրցաշարերում: Եվ հպարտությամբ կարելի է փաստել, որ Հայաստանը համարվում է աշխարհի շախմատային գերտերություններից մեկը:

Զրույց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, կանանց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի կանանց շախմատի քառակի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button