ԿարևորՍպորտ

Լիոնել Մեսսին 7-րդ անգամ «Ոսկե գնդակի» է արժանացել

Փարիզում տեղի ունեցած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։

Սա արգենտինացու 7-րդ «Ոսկե գնդակն» էր, ինչը բացարձակ ռեկորդ է։ 2021 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճել է Կոպա Ամերիկան, իսկ «Բարսելոնայի» կազմում դարձել Իսպանիայի գավաթակիր և Լա Լիգայի լավագույն ռմբարկու։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։

Աղբյուր՝ armsport.am

Ցուցադրել ավելի
Back to top button