ԿարևորՀասարակություն

«Զինվորի տունն աննախադեպ կառույց է»․ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Զինվորի տուն այցելած Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը իր հիացմունքն է արտահայտել վերականգնողական կենտրոնի աշխատանքների առթիվ:

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին են ծանոթացրել պատերազմում վիրավորված զինծառայողների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրել են այնտեղ իրականացվող թե սոցիալական, թե կրթական ու մշակութային ծրագրերը։

Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին:

Պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը դիտելուց հետո դեսպանը խոստովանել է, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը:

Տիկին դեսպանն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր:

Ցուցադրել ավելի
Back to top button