ԿարևորՄշակույթ

Այվազովսկու կտավը վաճառվել է 1 միլիոն եվրոյով

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ջենովական աշտարակները Սև ծովում» կտավը վաճառվել է Christie’s աճուրդի տան ռուսական արվեստի աճուրդում:

«Ջենովական աշտարակները Սև ծովում» ստեղծագործությունը ստեղծվել է նկարչի կյանքի վերջին տարիներին։ Մեկուկես մետր լայնությամբ կտավի վրա պատկերված է գիշերային տեսարան դեպի ծովեզերք՝ Թեոդոսիայում գտնվող ամրոցի մոտ, որտեղ ապրել է Այվազովսկին։

Նկարի համար վճարվել է 862 500 ֆունտ ստերլինգ կամ մոտ 1 մլն եվրո (1,3 մլն դոլար)։ Կտավը ավելի քան 40 տարի պահվել է Կալիֆորնիայի մասնավոր ընտանեկան հավաքածուում: Գնորդի անունը չի հաղորդվում։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ սա ամենաբարձր գինը չէ, որով վաճառվում են Այվազովսկու կտավները. Եղել են կտավներ, որոնք վաճառվել են 2 մլն դոլարով։

Ցուցադրել ավելի
Back to top button