ԿարևորՀասարակություն

«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Ամբերդ»  պատմամշակութային արգելոցը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար։ Պատճառը եղանակային պայմաններն են։

«Հայցում ենք մեր բոլոր այցելուների ներողությունը։ Արգելոցի վերաբացման ամսաթվի մասին ապագայում կհայտնենք»,- ասված է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button