ԿարևորՀասարակություն

500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում մաքրապատված և հարակից տարածքներում տնկվում են ծառաթփային բուսականություն: Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում:

  • 500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն:
  • Ավելի քան 40 մասնակից Ներքին Խնձորեսկից և Երևանից:

Ներքին Խնձորեսկում միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և Կենսաբանների հայկական միություն / Armenian Society of Biologists-ն:

Արշավն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:

Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով  կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button