ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր՝ Ավստրալիայի խորհրդարանում

Ավստրալիայի խորհրդարանում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչման միջնորդագիր կներկայացվի՝ հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

Միջնորդագիրը, որը ներկայացնում է Թրենթ Զիմերմանը (Հյուսիսային Սիդնեյի պատգամավոր) առաջարկում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային՝ ճանաչելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ:

Այն այսօր կքննարկվի Ներկայացուցիչների պալատում:

«Սա կարևոր է, քանի որ ցեղասպանություններն ու ցեղասպանական մտադրություններն ակնհայտորեն շարունակվում են մինչ օրս», — ասում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

2020 թվականի փետրվարին ստեղծվել էր Համատեղ արդարադատության նախաձեռնություն: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, Ավստրիայի Ասորական ազգային խորհուրդը և Ավստրալիայի հունաստանի խորհուրդը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որով Ավստրալիայի կողմից հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների ճանաչումը որպես առաջնահերթությունն էր հռչակվել: Ավելի քան 40 պատգամավոր է միացել նախաձեռնությանը:

Back to top button