ԿարևորՀասարակություն

Դավիթ Տոնոյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է:

«Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ շուրջ 15 ժամ տևած քննարկման արդյունքներով  դատարանը որոշում կայացրեց 2 ամիսով երկարացնել նրա կալանքի տակ պահելու ժամկետը»,-հայտնում են Տոնոյանի փաստաբանական խմբից:

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: Պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին:

Back to top button