ԿարևորՀասարակություն

Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ուսումնաշտաբային վարժանք: Սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ի դիզել-գեներատորային կայանի 2-րդ բաժանմունքում պայմանական առաջացել է հրդեհ, վտանգված են աշխատակիցների կյանքն ու առողջությունը: Պատահարի մասին իրազեկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոնները: Հրդեհի վայր է ժամանել Հատուկ հրշեջ ջոկատի թվով 2 հիմնական մարտական հաշվարկ:

Վարժանքը վերահսկվել է ատոմակայանի Ճգնաժմային կառավարման կենտրոնից, հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Վահե Դավթյանը, գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Ռաֆիկ Բոխյանը և ոստիկանության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սողոմոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button