Վերնատուն

Նոր համալսարան՝ զրոյից և նոր սկզբունքներով․ «Վերնատուն»

Ո՞րն է հումանիտար ու հասարակական գիտությունների դերը հայաստանյան գիտակրթական համակարգում, ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած արդի ժամանակաշրջանում, ի՞նչ առաջարկներ, ծրագրեր ու տեսլականներ կան ոլորտը բարելավելու, արդիականացնելու և զարգացնելու ուղղությամբ։

Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանջյանը ոլորտը բարելավելու զեկույց– առաջարկ է ներկայացնում, որը կազմվել է հայաստանյան բուհերի մի շարք մասնագետների հետ հանդիպում- քննարկումների արդյունքում: «Բոլորիս համար կա մեկ ընդհանուր ճշմարտություն, որ դժգոհ ենք այն որակից, որ կա Հայաստանի գիտության ու կրթության համակարգում»,– ասում է Արա Սանջյանը։

Նա կարծում է, որ ճիշտ է, չխանգարելով այսօրվա բուհական համակարգի աշխատանքը, զրոյից ստեղծել նոր համալսարան՝ նոր սկզբունքներով։ Նոր համալսարանը, իր կառուցվածքով, պետք է լինի ազգային, և ոչ՝ որևէ միջազգային համալասարանական համակարգի մասնաճյուղ։ Այն պետք է ծառայի մեր երկրի կարիքներին և մտածող էլիտա ձևավորի․ միմյանց հանդեպ հարգանք և հանդուրժողականություն սովորեցնի, զարգացնի բանավիճելու, զրուցելու, մտքեր փոխանակելու կարողություն։

«Ի՞նչ ձևով պիտի կարողանանաք նավարկել, որպեսզի նավը, որ կկոչվի Հայաստան և որի մեջ է հայ ժողովուրդը, չխորտակվի։ Մեր բոլոր խնդիրները կրթական համակարգից են գալիս, և այս մթնոլորտը, հատկապես պատերազմից հետո, շատ կարևոր է», – ասում է Արա Սանջյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button