ԿարևորՍպորտ

Մարզիկ-զինծառայողները վերադարձել են ոսկե մեդալներով եվ գավաթներով

Նոյեմբերի 26-ին Հայրենիք է վերադարձել զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը  մասնակցած ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը։

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են  գրեթե բոլոր քաշային կարգերում։

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության արդյունքներով, ընդհանուր առմամբ հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 6 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում՝ 2 գավաթ։ Ե՛վ հունահռոմեական, և՛ ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքներով հայկական թիմը գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերին։

Նոյեմբերի 19-ից 26-ն անցկացված  առաջնությանը մասնակցում էին 22 երկրների մարզիկ զինծառայողներ։

Ցուցադրել ավելի
Back to top button