ԿարևորՄշակույթ

Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի հաղթող

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է «Գոմել ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում:

Թատրոնից հայտնում են, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 18-21-ը Բելառուսի Գոմել քաղաքում:

Փառատոնին մասնակցել է 300 արտիստ 15 երկրից:

Բալետային թատերախմբի արտիստին հեղինակավոր փառատոնում ունեցած հաջողության համար շնորհավորել է թատրոնի կոլեկտիվը՝ ցանկանալով նորանոր ստեղծագործական հաջողություններ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button