ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Հայրապետի մոսկովյան հանդիպումը՝ Մայր Աթոռի բարերարների հետ

Նոյեմբերի 25-ին հայրապետական այցով Մոսկվա ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ, որի ընթացքում քննարկվել են արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչվող մի շարք հարցեր։

Նորին Սրբությունը բարերարներին ներկայացրել է Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ծրագրերը, ինչպես նաև մասնավոր անդրադարձ է կատարվել Մայր Տաճարի հիմնանորոգությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button