Ծովահայեր

Որքանո՞վ է շահում գիտությունը, երբ գիտնականը սուզորդ է․ «Ծովահայեր»

Մեր եթերի ծովահայն է երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Վարուժանի Ավագյանը: Ավագյանի հետազոտությունների բնագավառներն են ՝ ակտիվ տեկտոնիկան, երկրադինամիկան, կառուցվածքային երկրաբանությունը, պալեոսեյսմոլոգիան, արխեոսեյսմոլոգիան, բնական վտանգների և ռիսկերի գնահատումը:

Հետաքրքրությունների ոլորտը, դայվինգը՝ սուզորդությունը:  Մեր եթերի ծովահայը նաև հայ-ֆրանսիական սուզորդական ընկերության փոխնախագահն է։

Ֆրանսիահայ ընկերների հետ Արա Ավագյանն արդեն տևական ժամանակ ուսումնասիրում է Սևանի հատակը:

Սուզորդությունից էլ  վաղ, Արա Ավագյանի սերը ազգային երգն ու պարն էին: ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի 92 թ․ի շրջանավարտների մտապատկերում Արա Ավագյանը մինչ օրս դրոշմված է որպես կուրսի ավագ, ով գիտեր բոլոր հայրենասիրական երգերը և ազատ ժամերին այդ երգերը պետք է սովորեցներ կուրսընկերներին:

 Անվանի գիտնականը նաև հայ երգի ու պարի «Մարաթուկ» համույթի մենակատարն է։

Back to top button