ԿարևորՔաղաքական

Պուտինը ՌԴ ԱԽ անդամներին է ներկայացրել եռակողմ հանդիպման արդյունքները

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Ուզում եմ շատ կարճ ձեզ տեղեկացնել իմ քննարկումների արդյունքների մասին՝ ղարաբաղյան կարգավորման և այն համաձայնությունների շուրջ, որոնք ձեռք են բերվել այսօր մեր գործընկերների հետ», — նիստի մեկնարկին ասել է Ռուսաստանի նախագահը։

«Ինչպես նախատեսվում է, ավելի մանրամասն կխոսենք մեր ամենամոտ գործընկերների և մերձավոր հարևանների հետ հարաբերությունների ողջ շրջանակի մասին՝ նկատի ունեմ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները»,-նշել է Պուտինը։

Back to top button