ԿարևորՀասարակություն

Մի քանի օրից երթուղի դուրս կգան նոր ավտոբուսները

Մի քանի օրից Երևանում երթուղի կմտնեն քաղաքային նոր ավտոբուսները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքի էջը:

211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեով։

«Բնականաբար, մենք շարունակելու ենք տրանսպորտի ռեֆորմը,և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,-ասված է գրառման մեջ։

Ավտոբուսները նախատեսված են 22 նստած և 38 կանգնած ուղևորի համար: Դրանց առավելությունների, հարմարավետության ու անվտանգության մասին ներկայացվող տեսանյութում խոսել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button