ԿարևորՄշակույթ

Կհնչեն Մանուել դե Ֆայայի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 4-ին՝ 19։00-ին, սիրով հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ վայելելու Մանուել դե Ֆայայի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։

Համերգի առաջին մասում կհնչեն իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆայայի կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից և «Գիշերները Իսպանիայի այգիներում» սիմֆոնիկ պատկերները՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի Թիվ 1 սիմֆոնիան։

Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյան։

Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Ցուցադրել ավելի
Back to top button