ԿարևորՔաղաքական

Երևանի ու Բաքվի շեշտադրումները տարբեր էին․ քաղաքագետը՝ Սոչիի հանդիպման մասին

Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը Հայաստանն օգտագործեց որպես հնարավորություն՝ բարձրաձայնելու խնդիրներ, որոնք չեն լուծվել, և որոնք առաջացել են եռակողմ հայտարարությունից հետո. «Ռադիոլուրին» ասել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը: Ըստ քաղաքագետի՝ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հստակ տարբերություններ կային Պուտինի և Ալիևի ներկայացրած տեսակետների ու Փաշինյանի պնդումների միջև։

Եթե Պուտինն ու Ալիևը խոսում էին որոշակիորեն լուծված խնդիրների մասին, ապա հայկական կողմը բարձրաձայնել է չլուծված խնդիրները և միևնույն ժամանակ ավելացրել ևս մեկ խնդիր՝ Ադրբեջանը զինված ներխուժում է իրականացնում Հայաստանի սուվերեն տարածք։

Քաղաքագետը նկատել է, որ փաստաթղթում առանձին կետով հատուկ անդրադարձ չկա Հայաստանի համար երկու կարևոր հարցի՝ գերիների վերադարձին և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերմանը։ Օրդուխանյանն ակնկալում է, որ Հայաստանի ակնկալիքները կամբողջանան բրյուսելյան հանդիպումից հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button