Ժամանակի վկան

Առանց հավաքական ուժի մենք ապագա չունինք․ Հայաստան Վարդանեան․ «Ժամանակի վկան»

2020 թ․ փետրվարին էր, որ Լոնդոնում կայացած՝ «Թաթուլ Կրպեյան․ Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» խորագրով գրքիս անգլերեն թարգմանության շնորհանդեսի առիթով ճանաչեցի լոնդոնահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների։

Այս աշնանը կրկին առիթ ընձեռվեց լինելու Լոնդոնում։ Համազգային հայ կրթական և մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղի հրավերով սույն թվականի նոյեմբերի 5-ին դասախոսությամբ հանդես գալու հնարավորություն ունեցա Լոնդոնի Նավասարդյան կենտրոնի դահլիճում, որտեղ թագավարակի համաճարակի բռնկումից մեկ տարի անց առաջին մեծ միջոցառումն էր տեղի ունենում։

Լոնդոնում գտնվելուս առիթը բաց չթողնելով, ես կրկին հարցազրույցներ ունեցա մի շարք մտավորականների, ազգային-հասարակական ու հոգևոր գործիչների, նաև լոնդոնահայ երիտասարարդության ներկայացուցիչների հետ։ Առաջիկա շաբաթներին այդ հաղորդումները կլինեն եթերում։

Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Միացյալ Թագավորությունում ճանաչված մտավորական, ազգային-հասարակական գործիչ Հայաստան Վարդանեանի տեսակետը համասփյուռքյան և համազգային նշանակության մի շարք հարցերի վերաբերյալ։

Նրա հետ Լոնդոնում 2020 թ․-ի փետրվարին ունեցածս զրույցների հիման վրա պատրաստված երկու հաղորդումները կարող եք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջի՝ «ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

Հայող ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առաջին ցույցին (Երևան, Հանրապետության՝ խորհրդային տարիներին՝ Լենինի հրապարակում) Հայաստան Վարդանյանի մասնակցության թույլտվությունը

Առաջին անգամ, երբ հանդիպեցինք Հայաստան Վարդանեանը տպագրության էր նախապատրաստում իր բանաստեղծությունները։ Այս անգամ նա ինձ նվիրեց արդեն տպագրված գրքույկը, որի առիթով շնորհավորում եմ հեղինակին։

Հայաստան Վարդանեանի մտահոգություններն անձնական չեն․ դրանք ամբողջացնում են լոնդոնահայ համայնքին հուզող կարևոր հարցերը։ Ձայնագրությունը կատարվել է Լոնդոնում 2021 թ․ նոյեմբերի 5-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button