ԿարևորՀասարակություն

Պուտինը Փաշինյանին ու Ալիևին ձիթենու ճյուղեր է նվիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ձիթենու ճյուղեր է նվիրել՝ որպես խաղաղության խորհրդանիշ։

ՌԴ ղեկավարն ասել է, որ կողմերը առաջընթաց են գրանցել Լեռնային Ղարաբաղի և Հարավային Կովկասի հումանիտար և տնտեսական խնդիրների լուծման գործում (սակայն մանրամասներ չի հայտնել), ինչպես նաև իր գործընկերներին է նվիրել ձիթենու ոսկյա ճյուղեր՝ որպես խաղաղության և բարգավաճման խորհրդանիշ։

Կրեմլից նշում են, որ ձիթենին «օրհնված ծառ է ինչպես հրեական ու քրիստոնեական, այնպես էլ մահմեդական ավանդույթում»:

Back to top button