ԿարևորՔաղաքական

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը՝ այսօր

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում։ Բանակցությունների նախաձեռնությունը Ռուսաստանի նախագահինն է։

«Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար»,-ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։

Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում։

Ցուցադրել ավելի
Back to top button