ԿարևորՀասարակություն

Դպրոց ընդունվելիս առաջնահերթություն կտրվի տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է առաջիկայում Ազգային ժողովում քննարկվելիք «Հանրակրթության մասին» օրենքի ծավալուն փոփոխություններին՝ նախատեսելով առանձին գրառումներով անդրադառնալ նախագծի կարևոր կետերին։

«Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։

Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև.

տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին,

Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին, որոնց թվում հատկապես հաճախ են հանդիպում զինվորական ծառայողները»,- տեղեկացրել է փոխնախարարը։

Նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  ««Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, որը  համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ցուցադրել ավելի
Back to top button