ԿարևորՀասարակություն

“Human Rights Champion” մրցանակ՝ Արման Թաթոյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region) հանձնել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, որ ողջ աշխատանքի թիկունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն է՝ սրտացավ ու հայրենանվեր գործով:
Արման Թաթոյանի խոսքով՝ հայկական սփյուռքը մշտապես եղել է Սփյուռքում, Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հզոր աջակից: 

Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակներ է հանձնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին (մրցանակը ստացել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը), ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը մշտական աջակցության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button