ԿարևորՀասարակություն

400 միլիոն դրամ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենսական խնդիրների լուծման համար

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 400 միլիոն դրամ հատկացվեց Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում բնակչության համար սոցիալական ու կենսական նշանակություն ունեցող հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու հրատապությամբ: Նախատեսվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 միլիոն դրամ»,- կառավարության նիստում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլին այս նպատակի համար հատկացվել էր 500 միլիոն, սեպտեմբերին՝ 200 միլիոն դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button