ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել․ կա 31 զոհ

Ֆրանսիայի ափերի մոտ՝ Պա-դե-Կալե նեղուցի ջրերում, որը հանդիսանում է Լա-Մանշ նեղուցի հյուսիսարևելյան շարունակությունը, միգրանտներով նավ է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, հայտնում է BBC-ն։

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ ֆրանսիական ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 մարդու, ովքեր պատասխանատու են միգրանտների տեղափոխման ու մահվան համար։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողբերգությունից հետո կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ սահմաններին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանն էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել հանցավոր խմբավորումների դեմ պայքարի վրա, որոնք զբաղվում են դեպի Միացյալ Թագավորություն միգրանտների անօրինական տեղափոխություններով։

Back to top button