ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Նոյեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 25-26-ը սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button