ԿարևորՔաղաքական

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

«Պարոն Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը նրան տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 202 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,- ասված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Այս համաձայնագրերը հնարավորություն կտան վերականգնել խաղաղ կյանքը և վերականգնել տնտեսական ու տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը կքննարկեն այդ հարցերը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ»,-նշված է հաղորդագրության մեջ։

ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին առաջարկել է հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։

Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու իրավիճակը տարածաշրջանում և լարվածությունը հաղթահարելու ուղիները՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկաս ունենալու համար, ինչին աջակցում է նաև ԵՄ-ն։

Ցուցադրել ավելի
Back to top button