ԿարևորՀասարակություն

Ջերմուկում կտեղադրվի Շուշիում Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը

Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի քանդակը, տեղեկանում ենք Ջերմուկ քաղաքի ֆեյսբուքյան էջից։

Ջերմուկում տեղադրվելիք քանդակը կլինի Շուշիում տեղադրվածի կրկնօրինակը (նույն նյութից)՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից։

Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։

Շուշիում Սարգսյանի քանդակը տեղադրվել էր 2016-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button