Սփյուռքի ձայնը

Նովոռոսիյսկում նորակառույց հայկական եկեղեցի է օծվել․ «Սփյուռքի ձայնը»

Նովոռոսիյսկի գաղութն ու հայոց եկեղեցին ունեն միասնական մեկ նպատակ, ինչը բացակայում է Ռուսաստանի շատ համայնքերում,- ասում է «Հայկական գաղթօջախներ» հեռուստանախագծի հեղինակ Արևիկ Օրբելյանը: «Համանքն ու եկեղեցին գործում են միասնական, ունեն լավ ծրագրեր, որոնք ի օգուտ գաղութի, հայության ու հայրենիքի են: Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է համատեղել աշխատանքը, ասում է զրուցակիցս, որը վերջերս էր այցելել Նովոռոսիյսկ՝ մասնակցելու Սուրբ Գրիգոր Լուսավորրիչ եկեղեցու օծման արարողությանը:

Նովոռոսիյսկի Սուրբ Գրիգոր Լուրսավորիչ եկեղեցին տարիների աշխատանքներից հետո այս տարի օրհնվեց և օծվեց՝ հանձնվելով հայ համայնքի հավատացյալներին։ Նովոռոսիյսկի հայ համայնքը, ի տարբերություն Ռուսաստանի այլ գաղութների, ավելի համախմբված է: Թե՛ համայնքը, թե՛ եկեղեցին ունեն ընդհանուր շահեր, աշխատում են մեկ նպատակի համար։ «Ո՞րն է այդ նպատակը, ինչպե՞ս են բազմազգ քաղաքում իրենց զգում հայերը»,- ասում է նա:

Եկեղեցու շինարարությունը սկսվել է տարիներ առաջ, ասում է Արևիկ Օրբելյանը, սակայն տարբեր պատճառներով ավարտին չի հասել: Վերջին խաչքավորը, համյանքից Սամվել Ազատյանն է, որի շնորհիվ գործն առաջ ընթացավ և Նովոռոսիյսկի միակ հայկական եկեղեցին ոտքի կանգնեց:

Հայերն այս կողմերում շատ միասնական են, ասում է Արևիկ Օրբելյանը: Ինչ վերաբերում է հայաստանյան իրադարձություններին և Հայաստանի հետ կապված խնդիրներին մասնակցելուն, ապա, ըստ զրուցակցիս, հայ մարդն ապրում է բնականոն կյանքով, փորձում ընտելանալ և համակերպվել ռուսական իրականությանը:

«Նրանց կարծիքով իրենք ապրում են հայկական իրականության մեջ, դա իրենց պատկերացումն է: Մասնակցում են հայկական միջոցառումների, համայնքային իրադարձությունների և այլն»: Սփյուռքում, ասում է Արևիկ Օրբելյանը, հայաստանյան կամ համահայկական լրատվամիջոցների ներկայությանը միշտ սպասում են, բայց դրանց բացակայությանն էլ արդեն սովորել են:

«Ի տարբերություն մեր հակառակորդ երկրի, որոնք իրենց, անգամ մեր միջոցառումների մասնակից են լինում՝ ինչ-ինչ նպատակով, մենք դրանց չենք մասնակցում: Տարօրինակ երևույթ կա․ եթե որևէ համայնքում խնդիրներ կան, վեճեր կամ անհամաձայնություններ, բոլորը անդրադառնում են և հետևում ընթացքին: Իսկ երբ որևէ լուսավոր իրադարձություն է լինում՝ անտեսվում է», -ասում է Արևիկը: Մանրամասները զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button