Մշակույթ

Հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս․թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարակյաց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին:

Կներկայացվեն հուշեր Ալեքսանդր Գրիգորյանի անցած ուղու մասին, կցուցադրվեն հատվածներ նրա բեմադրած և առավել մեծ հնչողություն ստացած ներկայացումներից («Հիշատակման աղոթք», «Խանումա», «Հրեշը լուսնի վրա», «Ռևիզոր» և այլն)։

Բեմում կլինեն թատրոնի դերասանները։

Երեկոյի ընթացքում մի շարք թատերական գործիչներ կպարգևատրվեն Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալով։ Այն թողարկվել է 2021թ-ին։

Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964-ին հրավիրվել է Հայաստան, նշանակվել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ 52 տարի աշխատել է որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:

Ալեքսանդր Գրիգորյանի անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ», Գ․ Գորինի «Հիշատակման աղոթք» և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button