Հայագիտակ

Հայկական ազգային զարդերի բուժիչ հատկությունն ու կախարդանքը․ «Հայագիտակ»

Ուզու՞մ ես միշտ իմանալ, թե որտեղ է փոքրիկդ։ Կապիր նրա տոտիկին բոժոժներով ապարանջան։ Հիվա՞նդ ես։ «Խոստման համաձայն» կոչվող ապարանջան պատվիրիր ու նվիրիր եկեղեցուն։ Այսպիսի և շատ ավելի հետաքրքիր խորհուրդներ են ունեցել հայկական զարդերը։ Դրանց մի մասն այսօր էլ կենդանի է, օրինակ հայելու հանդեպ եղած հատուկ վերաբերմունքը։ Հիմա հեռու տեղ գնացողի ետևից ջուր են, չէ՞, լցնում։ Իսկ առաջ այդ ջուրը լցրել են հայելու վրա։

Հայելին կախել են պարանոցից, ամրացրել են կրծքին կամ մտցրել են գոտու տակ։ Մոգականն ու ծիսականը, գործնականն ու գեղեցիկը միահյուսվել են ազգային զարդերի մեջ։ Ամերիկացի միսիոներ, նկարիչ Վան Լենեփը հիացմունքով նկարագրել է Եվդոկիայի հայ կանանց մինչև գոտկատեղ և ավելի ցած իջնող ոսկյա շքեղ զարդերը։

Ցուցադրել ավելի
Back to top button