Հատվող եթեր

Լուսինե Զաքարյանի ամուսնու չիրականացված երազանքի կատարումը․ «Հատվող եթեր»

Երևանի կենտրոնում՝ Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում է գտնվում հայ հոգևոր երաժշտության նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Այս հարկի տակ տարիներ շարունակ ապրել և ստեղծագործել են 20-րդ դարի երկրորդ կեսի հայ անզուգական մտավորականներ Լուսինե Զաքարյանն ու նրա ամուսինը՝ բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանը:

Խորեն Պալյանի՝ տուն-թանգարան ստեղծելու չիրականացած երազանքը տարիներ անց կատարում է նրա եղբորորդին՝ բժիշկ Րաֆֆի Պալյանը։ Նրա ֆինանսավորմամբ կատարվում են նորոգման, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջակցությամբ տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները:

Երջանկահիշատակ արվեստագետներն իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայ երգին՝ մեր տոհմիկ հոգևոր երաժշտությունը բարձրացնելով աննախադեպ մակարդակի: Տուն-թանգարանը հայ միջնադարյան տաղերի, գանձերի, շարականների հոգևոր երաժշտության կենտրոն է, որը սերունդներին է փոխանցում Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի սերն ու ավանդը հայ մշակույթի հանդեպ:

Հիմնադրումից ի վեր բազում իղձեր ու ծրագրեր դարձան իրականություն տուն-թանգարանի տնօրեն, ընտանիքի լավ բարեկամ և իր գործի նվիրյալ Սուսաննա Դավթյանի շնորհիվ: Զրույց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի հետ:

Back to top button