ԿարևորՀասարակություն

Լեհաստանը Հայաստանին է նվիրաբերել 201640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ

Նոյեմբերի 23-ին Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 584640 եվրո արժողությամբ 201640 AstraZeneca պատվաստանյութ՝ COVID-19-ի դեմ: 

Այդ մասին ասված է Հայաստանում Լեհաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում: 

«Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը բարձր է գնահատում ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությունը»,-նշված է գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button