ԿարևորՀասարակություն

Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք․ Մոնթե

Անահիտ Ստեփանյան
Արցախի հանրային ռադիո

Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք․ խոսքերի հեղինակը՝ Արցախի և Հայաստանի Ազգային հերոս Մոնթե ՄԵլքոնյանն է՝ Ավոն, որն այսօր կդառնար 64 տարեկան։

«Կար, կա, կհարատևեն՝ Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն»,-այս խոսքերի հեղինակն էլ  Վազգեն Սարգսյանն է:

Ունեցած հրամանատարական բարձր հմտությունների շնորհիվ, Մոնթեին հաջողվել է իր զինակիցների հետ անառիկ պահել ոչ միայն Մարտունին, այլև Քարվաճառը։

Այժմ թշնամու վերահսկողության տակ է անցել այն ու նաև Ակնան, որտեղ հերոսն ընկավ, ու որտեղ նրա հիշատակին խաչքար կանգնեցվեց։

Պարգև Սրբազանը Ավոյի մասին ասել է. «Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»։

Այսօր Մարտունիում՝ նրա արձանի մոտ մարդաշատ էր։ Մեծ ու փոքր եկել էին հերոսի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։

Ցուցադրել ավելի
Back to top button